Ռուսական կործանիչներն ամերիկյան ինքնաթիռ են որսացել Ճապոնական ծովի վրա

Ռուսական Սու-35Ս և ՄիԳ-31ԲՄ կործանիչներն այնքան ժամանակ են ուղեկցել ամերիկյան ինքնաթիռին, մինչև այն շրջվել ու հեռացել է երկրի պետական սահմանից։
Sputnik

Օդային տարածքի վերահսկման շրջանակում Ճապոնական ծովի չեզոք գոտում հայտնաբերվել է օդային թիրախ, որը թռիչք է իրականացրել ՌԴ պետական սահմանի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Սու-27-ը որսացել է ԱՄՆ–ի հետախուզական ինքնաթիռը. Ռուսաստանի ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել

«Թիրախի նույնականացման համար օդ են բարձրացել Արևելյան ռազմական օկրուգի հերթապահ կազմի Սու-35Ս և ՄիԳ-31ԲՄ կործանիչները և, թիրախին մոտենալով, պարզել, որ ԱՄՆ ՌՕՈւ RC-135 հետախույզ ինքնաթիռ է», – նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսական կործանիչները հետախույզ ինքնաթիռին ուղեկցել են անվտանգ հեռավորության վրա։

Երբ ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռը հեռացել է Ռուսաստանի պետական սահմանից, կործանիչները վերադարձել են տեղակայման օդակայան։

Սու-27-երը Բալթիկ ծովում ամերիկյան ռմբակոծիչներ են որսացել. տեսանյութ