Հայտնի է` ինչն է կրկնապատկում կորոնավիրուսից մահանալու վտանգը

Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 600 պացիենտի հիվանդության պատմությունները և հստակ եզրակացություն արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կրկնապատկում է կորոնավիրուսային վարակի ծանր դեպքերի ժամանակ մահվան ելքի հավանականությունը, նույնիսկ եթե պացիենտը չի տառապում շաքարախտով կամ ճարպակալությամբ։ Diabetologia ամսագիրը գրում է, որ նման եզրահանգման են եկել Չինաստանի Ուհան քաղաքի բժիշկները։

Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են

Գիտնականները պարզել են, որ արյան մեջ գլյուկոզայի բարձր պարունակություն ունեցող մարդիկ վիրուսի բարդացումներից 2.3 անգամ հաճախ են մահանում, քան մյուսները։

Մասնագետները նման եզրակացություն են արել` ուսումնասիրելով հունվարի 24-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում Ուհանի հիվանդանոցում հայտնված ավելի քան 600 պացիենտի հիվանդության պատմությունները։

Սինգապուրցի գիտնականը կանխատեսում է, որ առաջիկայում նոր կորոնավիրուսի բռնկում է լինելու

Չինաստանում կորոնավիրուսի բռնկումից հետո բժիշկներն ու կենսաբանները պարզել են, որ վիրուսն առավել հաճախ խոցում է շաքարախտով, ճարպակալությամբ տառապող և սրտի խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց օրգանիզմը։

Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը