ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Միջերկրական ծովում` Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, երեկ 11 մարդ է խեղդվել։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել մի լողափում, որն իշխանությունը փակել էր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է Masrawy–ը։
Առավոտյան ժամը 5-ի սահմաններում պարեկայինների աչքին չընկնելու համար մի խումբ մարդիկ գնացել են լողափ։ Որոշ ժամանակ անց տղա երեխաներից մեկը սկսել է խեղդվել, մեծահասակները նետվել են նրան փրկելու, բայց նրանք էլ են մահացել։
«10 մարդ միաժամանակ խորտակվել են` փորձելով փրկել խեղդվող երեխային», – գրում է Akhbar el-Youm–ը` հղում անելով Ալեքսանդրիայի զբոսաշրջության կենտրոնական վարչությանը։
Ներկա պահին ջրից դուրս են բերել 6 հոգու դի, մյուսներին շարունակում են փնտրել փրկարարները։
Եգիպտոսի բոլոր լողափերը, բացի հյուրանոցների տարածքում գտնվողներից, կորոնավիրուսի համավարակի պատճառով փակ են մարտ ամսից։
Տեղական ԶԼՄ–ները հայտնում են, որ Փալմ Բիչը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, վաղուց է հայտնի իր վտանգավոր ջրերով։ Ամեն տարի այնտեղ ուժեղ հոսանքների և ժայռոտ ափերի պատճառով խորտակման բազմաթիվ դեպքեր են գրանցվում։
Ճապոնիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով ավելի քան 60 մարդ Է մահացել