Ալիևները զինադադար կմուրան. Սերժ Սարգսյանը հետևել է Ամարասի վերակառուցման աշխատանքին

Երրորդ նախագահը համարում է, որ հարկ եղած դեպքում երկրի թշնամիները կստանան հայոց բանակի համարժեք պատասխանը և զինադադար կմուրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է «Լույս» հիմնադրամի միջոցներով Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին: Տեղեկությունը հայտնում է երրորդ նախագահի մամուլի ծառայությունը։

Սերժ Սարգսյանի ընտանիքի մասին Փաշինյանի հրապարակած փաստերով իրավապահներն արդեն զբաղվում են

Նա նշել է, որ բոլոր հայերի համար Ամարասի վանական համալիրը մեծ կարևորություն և խորհուրդ ունի։ Ըստ նրա` այս վանական համալիրը լավագույն օրինակն է, թե ինչպես են հայոց լեզուն ու հավատքը միասին հարյուրամյակներ շարունակ հայոց ինքնության պահպանման անառիկ ամրոց դարձել։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

«Ալիևներն ու նրանցից առաջ եղած հրոսակները, որ պարբերաբար գայթակղություն են ունեցել զավթել հայոց աշխարհը, այդ թվում Արցախը, տիրանալ մեր հազարամյակների պատմություն ունեցող հոգևոր, մշակութային գանձերին, խեղաթյուրել պատմությունը, ի պատասխան պետք է տեսնեն վեր հառնող մեր մշակութային ու հոգևոր կոթողները և հարկ եղած դեպքում կստանան հայոց բանակի համարժեք պատասխանը, զինադադար կմուրան, ինչպես դա արել են ոչ հեռու անցյալում», – ասել է նա։

Նշենք, որ Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ` Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում։ Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին։ V դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել է Արցախի առաջին դպրոցը։

ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի նախագահությամբ նիստ է գումարել