ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը իր Facebook–ի էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմել է StayHome հավելվածի մասին։
Այս հավելվածը կապ կստեղծի վերահսկող մարմինների ու ինքնամեկուսացած քաղաքացիների միջև և կօգնի վերահսկել նրանց տեղաշարժը։
Հավելվածի միջոցով ինքնամեկուսացած անձը օրվա մեջ մի քանի անգամ լուսանկարներ է ուղարկելու համակարգին։ Բացի դա, տեղորոշման համակարգի միջոցով հնարավոր կլինի ստանալ անձի գտնվելու կոորդինատները, որոնց փոփոխության դեպքում ինքնամեկուսացածը փախած է համարվելու։
Այդ տվյալների շնորհիվ նա կցվում է 119 շրջաններից որևէ մեկին և տեղակայման մասին պարբերաբար տեղեկատվություն տրամադրում:
ՀՀ–ում 83 500 մարդ է ինքնամեկուսացել. ԱՆ–ն ամփոփել է Covid-19-ի դեմ պայքարի աշխատանքները
Սա թույլ է տալիս որոշել` արդյոք տվյալ անձը լքել է ինքնամեկուսացման վայրը, թե ոչ:
Նշենք, որ հուլիսի 10-ի դրությամբ հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30 903 դեպք, որոնցից 18709-ն առողջացած, 546-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 131216 թեստավորում:
Կորոնավիրուսի պատճառով մահացել 546 մարդ։
4-ը խանութ էին գնում, 1-ն էլ՝ աշխատանքի. հայտնաբերվել են ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներ