ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հուլիսի 14-ին Տվերում կմեկնարկի «օրենքով գող» Արթուր Աթաբեկյանի (որը քրեական շրջանակում հայտնի է որպես Արթուր Մոլոդոյ) դատը։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Տվերի մարզային դատարանի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ 59-ամյա Աթաբեկյանը մեղադրվում է հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնելու համար։
Տեղեկության համաձայն՝ «օրենքով գողը» ծնունդով Հայաստանից է, ապրել է Դոնի Ռոստովում։ Տվերի մարզում հայտնվել է պատիժը կրելու ընթացքում։
Քննության վարկածի համաձայն՝ տղամարդը բարձր պաշտոն է զբաղեցրել Տվերի գողերի հիերարխիայում, ընդհանուր գողոնն (գողական աշխարհում այսպես կոչված «փոխօգնության դրամարկղը») հավաքել է ու բաշխել։ Նշվում է, որ Աթաբեկյանը պատժել է մեղք գործողներին։
ՀՀ–ում ծնված, «Դեդ» մականունով քրեական հեղինակությանը արտաքսել են Ուկրաինայից
Բացի այդ, նա կարգադրիչներ է նշանակել ուղղիչ հաստատություններում ու զբաղվել է մարզում կոնֆլիկտային իրավիճակների լուծմամբ։
Քննիչները պարզել են, որ Աթաբեկյանին «թագադրել» են 2016 թվականին, իսկ 2019-ի սեպտեմբերին մեկ այլ «օրենքով գող» նրան նշանակել է Տվերի մարզի «նայող»։
«Օրենքով գողերին» այսուհետ ասֆալտին կփռեն օրենքի տառին համապատասխան
Հայտնի է, որ ազատազրկման ընթացքում նա հրաժարվում էր ենթարկվել Տվերի մարզի բանտի աշխատակիցներին և բազմաթիվ խախտումների հետևանքով հայտնվել է կարցերում։
Այժմ Աթաբեկյանը կալանքի տակ է, նրա գործը քննելու է Տվերի մարզային դատարանը։