Էրդողանը չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին Աթաթուրքի որոշումը

Թուրքիայի Պետխորհրդի որոշման համաձայն՝ Սուրբ Սոֆիան կարող է օգտագործվել որպես մզկիթ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Էրդողանը չսպասեց հուլիսի 15-ին՝ Սուրբ Սոֆիան դարձավ մզկիթ։ էրդողանը վերջնական մտավ Թուրքիայի պատմության մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը և հրապարակել որոշման լուսանկարը:

Ավելի վաղ CNN Turk թուրքական հեռուստաալիքը հայտնել էր, որ Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին 1934 թվականին ընդունված որոշումը։

Վերադարձ դեպի անցյալ. ինչո՞ւ է Էրդողանը աչք դրել Սուրբ Սոֆիայի տաճարի վրա

Հեռուստաալիքը նշում է, որ Թուրքիայի Պետխորհրդի որոշման համաձայն՝ Սուրբ Սոֆիան կարող է օգտագործվել որպես մզկիթ։

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ սպասում է Պետխորհրդի՝ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության ու այն թանգարանից մզկիթի վերածելու վերաբերյալ որոշմանը։

2019 թվականի մարտին Թուրքիայի նախագահն ասել էր, որ տաճարի կարգավիճակի փոփոխությունը մուսուլմանների պատասխանն է Իսրայելում ԱՄՆ-ի գործողություններին։ Այսպիսով՝ Թուրքիան դեմ է, որ ԱՄՆ-ն սատարում է Գոլանի բարձրունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությանը։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

Տաճարը կառուցվել է VI դարում Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի օրոք։ 1453 թվականին թուրքերի կողմից Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի գրավումից հետո Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի և մնաց այդ կարգավիճակում մինչև 1934 թվականը։ Այնուհետև Քեմալ Աթաթուրքի որոշմամբ՝ մզկիթը դարձավ թանգարան։ Տաճարը համարվում է համաշխարհային ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը, և անկախ թանգարանի կարգավիճակից, շարունակում ընկալվել որպես քրիստոնեության մեծագույն սրբություններից մեկը։

Հայերի ստեղծած գլուխգործոցները Թուրքիայում. ինչի՞ մասին զբոսաշրջիկներին չեն պատմում