557 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 30 903-ի

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 557–ով և դարձել 30 903։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Ինչպես հայերը պատրաստվեն COVID-19–ի երկրորդ ալիքին. փորձառու մարդկանց խորհուրդներ

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 11 471 մարդ, կատարվել է 131 216 թեստավորում, առողջացել են վարակվածներից 18 709–ը։ Գրանցվել է մահվան 546 (+11) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 177 (+7)։

Հուլիսի 9-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 29 820 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Կորոնավիրուսը չի խանգարի․ Երևանում 18-օրյա առցանց երաժշտական փառատոն կանցկացվի

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Հուլիսի 6-ին Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտնեց, որ հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով։