48-ամյա տղամարդը վիճել է քենակալի հետ ու դանակահարել նրա որդուն. շարժառիթը պարզվել է

Նա տղային դանակահարելուց հետո հեռացել է դեպքի վայրից, սակայն ճանապարհին հանդիպել է ոստիկանության ծառայողներին և բերման ենթարկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Արթիկում 48-ամյա տղամարդը հյուր է գնացել կնոջ քրոջ տուն, կենցաղային հարցի շուրջ վեճի բռնվել քենակալի հետ ու դանակահարել նրա 21-ամյա որդուն, որը փորձում էր հանդարտեցնել վիճաբանությունը։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում։

Երևանում 35-ամյա իրանցին սեքսուալ բռնի գործողություններ է կատարել 2 տղայի նկատմամբ

Արթիկի բնակիչը, որը ոստիկանության ծառայող է, ահազանգել է, որ իր հետ նույն փողոցում բնակվող հարևանի տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդ է դանակահարվել:

48-ամյա տղամարդը տղային դանակահարելուց հետո հեռացել է դեպքի վայրից: Սակայն ճանապարհին հանդիպել է դեպքի վայր ժամանող ոստիկանության ծառայողներին և հայտնել, որ ինքն է դանակով հարվածել կնոջ քրոջ որդուն, որից հետո բերման է ենթարկվել և բացատրություն տվել դեպքի շուրջ:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

«Ոնց թե դու իմ շանը զարկես...». Երևանում գարեջրի շշերով կռիվ ու դանակահարություն է եղել

Համաձայն դատաբժշկական փորձագետի եզրակացության՝ ստացած մարմնական վնասվածքը առաջացրել է կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ի՞նչ կապ կա վարչապետի բառապաշարի, ԱԺ ծեծկռտուքի և փաստաբանի տան վրա հարձակման միջև