ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «TEAM Telecom Armenia»-ն հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիա է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հուլիսի 9-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, որում քննարկվել է «ԹԻՄ» ՍՊԸ–ին ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումը։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը բավարարել է «ԹԻՄ» ՍՊԸ դիմումը և տրամադրել լիցենզիան»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ընկերությունը բջջային կապի համար ռադիոհաճախականություններ ստանալու հայտ դեռ չի ներկայացրել։
Հիշեցնենք` ապրիլին լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել:
Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:
«Դա վատ նշան է». Beeline–ի տնօրենն ասաց` տեղական շուկայում աշխատելն օրեցօր դժվարանում է
Ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։
Կհայտնվենք կորպորատիվ ստրուկի կարգավիճակում. «Beeline»–ի աշխատակիցները դիմել են վարչապետին
Եղբայրները լքեցին «Ucom»–ը և հիմնադրեցին «Team» ընկերությունը։
«Beeline»-ի մասնագետները, որ պղնձային ցանց են ապահովել, կկարողանան նոր ցանց կառուցել. Եսայան