Ուժեղ քամին, անձրևն ու կարկուտը մի քանի օրով «եկել» են Հայաստան. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի, իսկ երեկոյան ժամերին ինտենսիվ անձրևներ կտեղան։ ԱԻՆ–ը հորդորում է ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 9-13-ը (հատկապես երեկոյան ժամերին) Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և հորդորում ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:

Ուժեղ քամին, անձրևն ու կարկուտը մի քանի օրով «եկել» են Հայաստան. եղանակի տեսություն

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում հուլիսի 9-13-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Ո՞վ կարող է օգտվել բնակարանային աջակցության ծրագրից. Ավինյանը մանրամասներ է ներկայացրել

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +20-ից +20-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +17։

Պարետը նոր որոշում է ստորագրել. ոմանք կարող են դիմակ չդնել