Օրվա կադր. Նիկոլ Փաշինյանի որդին արդեն տանն է. ընտանեկան լուսանկար

Աշոտ Փաշինյանն ավարտել է զինվորական ծառայությունն Արցախում, զորացրվել է ու վերադարձել տուն։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, արդեն տանն է։ Տեղեկությունը` ընտանեկան լուսանկարին կից Facebook-ի իր էջում հայտնել է վարչապետը։ «Միասին»,–նկարին կից գրել է նա։

Նշենք, որ Աշոտ Փաշինյանն ավարտել է զինվորական ծառայությունն Արցախում, այսօր զորացրվել է ու վերադարձել տուն։

Մինչ այդ Աննա Հակոբյանն իրենց բակից ուրախ լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում էր` ինչպես են պատրաստվում դիմավորել զինվորական պարտադիր ծառայությունից վերադարձող որդուն։

Իսկ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես է ծառայությունն ավարտած Աշոտ Փաշինյանը հրաժեշտ տալիս ընկերներին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, ժամկետային զինվորական ծառայություն էր անցնում Արցախում։

Աշոտը ծառայության է մեկնել 2018–ի ամռանը։ Նա դիմում էր ներկայացրել՝ ծառայությունն Արցախում անցկացնելու համար։