Նիկոլ Փաշինյանի որդին զորացրվել է և վերադառնում է տուն. տեսանյութ

Փաշինյանը բոլոր նորակոչիկներին և զինվորներին բարի ծառայություն է մաղթել և բարի վերադարձ` ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին զորացրվել է և այսօր վերադառնում է տուն։ Վարչապետը տեսանյութ է հրապարակել Facebook–ի իր էջում և գրել. «Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն»։

Փաշինյանի որդու հետ նման բան տեղի չի ունեցել. ՊՆ–ի մեկնաբանությունը

Փաշինյանը բոլոր նորակոչիկներին և զինվորներին բարի ծառայություն է մաղթել և բարի վերադարձ` ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։

Նա նաև տեղեկացրել է, որ զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն դնում, որովհետեւ ապրում են մեկ ընտանիքի կանոնով։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանիորդին` Աշոտ Փաշինյանը, ժամկետային զինվորական ծառայություն էր անցնում Արցախում։

Աշոտը ծառայության է մեկնել 2018–ի ամռանը։ Նա դիմում էր ներկայացրել՝ ծառայությունն Արցախում անցկացնելու համար։

Բարի ծառայություն. ՊԲ զորամասերից մեկում դիմավորել են նորակոչիկներին