Մրցակցությանը չդիմացավ․ Եվրոպան ու Ասիան հրաժարվում են ամերիկյան բնական հեղուկ գազից

Անգամ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը խոստովանում է, որ ամերիկյան բնական հեղուկ գազն անիմաստ է գնել։ Հաճախորդները հրաժարվել են մատակարարումներից։ Ինչո՞ւ է անդրօվկիանոսյան գազն անպիտան դարձել՝ պարզաբանում է ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Նատալյա Դեմբինսկայան։
Sputnik

Գները նվազել են

Անցած տարի ԱՄՆ–ում բնական գազի զուտ արտահանումը հասել էր 54,7 միլիարդ խորանարդ մետրի՝ 20,7 միլիարդով շատ, քանի 2018-ին։ Բնական հեղուկ գազի (ԲՀԳ) խոշորագույն արտադրող Cheniere Energy-ի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում միջազգային շուկայում վաճառքի ծավալը հասել է 100 միլիոն տոննայի՝ 10 միլիոնով շատ, քանի 2019-ին։ Աճն ապահովել են հիմնականում ամերիկացիները։

Քարոզչությունն ընդդեմ լուրերի․ ինչո՞ւ են արևմտյան ԶԼՄ-ները կորցնում իրենց դիրքերը

Հավակնոտ ծրագրեր կային․ 2020թ․-ին՝ 67,2 միլիարդ խորանարդ մետր, 2021-ին՝ 79,5։ Հունվարին այս ցուցանիշները ներկայացրեց ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչությունը։ Բայց արդեն իսկ պարզ է, որ նշվածից ոչինչ էլ տեղի չի ունենա։

Տաք ձմռան և կորոնավիրուսի համավարակի հետևանքով պահանջարկը կրճատվեց, և առաջարկի ավելցուկը հանգեցրեց Եվրոպայի և Ասիայի գազային շուկաների անկմանը։ Այսպես, միջին գինը հոլանդական TTF բաշխիչ կայանում տարվա առաջին չորս ամիսների ընթացքում 2019թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ երկու անգամ նվազել է, Ճապոնիայի ուղղությամբ գործարքային (spot) մատակարարումները կրճատվել են 44%-ով։

Հայաստանում գազի պատճառով հոսանքն առնվազն 8 ամիս դեռ չի թանկանա. պաշտոնյայի պարզաբանումը

Արդեն ապրիլին ամերիկյան ԲՀԳ-ի արտահանումը Եվրոպա դարձել էր ոչ նպատակահարմար։ Եվրոպական և Ասիական խոշոր ընկերությունները չեղարկեցին հունիս-հուլիս ամիսների պայմանագրերը։

Ըստ Bloomberg-ի տվյալների՝ առաքումները ԱՄՆ-ի բնական հեղուկ գազի գործարաններից նվազել են գրեթե 30%-ով։ Մայիսին արտահանումը նվազել է ավելի քան մեկ երրորդով, այդ թվում՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով։

Տնտեսապես ոչ կենսունակ է

ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության հուլիսյան կանխատեսումը բավական հոռետեսական է։ Եվրոպական և ասիական գնորդները հրաժարվել են ԲՀԳ-ի 110 խմբաքանակից․ 70-ը՝ հունիս-հուլիս ամիսների, և 40-ը՝ օգոստոսի համար։ Մարտի վերջից գազի մատակարարումները դեպի ամերիկյան ծովային տերմինալներ ռեկորդային օրական 277 միլիոն խորանարդ մետրից գրեթե կրկնակի կրճատվել են։

«Արմատան» կարտահանվի․ ով առաջինը կստանա Տ-14 նորագույն ռուսական հզոր տանկը

«Բնական գազի և բնական հեղուկ գազի ցածր գործարքային գները Եվրոպայում և Ասիայում թուլացրել են ԱՄՆ արտահանման տնտեսական կենսունակությունը, որը շատ զգայուն է գների նկատմամբ»,-փաստում են EIA-ի վերլուծաբանները։

Նրանց գնահատմամբ՝ հունիսին ԱՄՆ-ից Եվրոպա և Ասիա են ուղարկել օրական մոտ 101 միլիոն խորանարդ մետր, իսկ հուլիսին և օգոստոսին կլինի 62 միլիոն։ Դա արտահանման ներուժի մոտավորապես 25%-ն է։

Կշարունակի նվազել

Հաստատվեցին փորձագետների այն պնդումները, որ հաճախորդները առնվազն մինչև ամառվա վերջ կշարունակեն հրաժարվել անդրօվկիանոսյան գազից․ ԱՄՆ-ում ֆյուչերսային գները եվրոպականից բարձր են ընդհուպ մինչև սեպտեմբեր։

Ամերիկյան վեց ԲՀԳ գործարաններ, որոնք հունվար-ապրիլ ամիսներին աշխատում էին առավելագույն հնարավորություններով, մայիսին ծանրաբեռնվածությունը նվազեցրել, հասցրել են հզորության 65%-ի։ Հուլիսի սկզբին կլինի արդեն 50% և ավելի քիչ, ասվում է Platts Analytics-ի հունիսյան վերլուծության մեջ։

Մարտական համակարգերի «մարդասպանը». ՌԴ-ում 10 կմ հեռահարության թնդանոթներ են ստեղծել

«Քանի որ գնային առավելությունները գործնականում անհետացել են, ամերիկյան մատակարարումներից հրաժարվելը ընդամենը ժամանակի հարց էր»,-փաստել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների ամերիկյան կենտրոնի փորձագետ Նիկոս Ցաֆոսը։

Ինչպես պարզաբանում է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովը, այս պահին գնորդները պատրաստ են ամերիկյան ԲՀԳ-ի համար վճարել այնքան, որ դա չի ծածկի անգամ հեղուկացման և տեղափոխման ծախսերը։

2020 թվականին աշխարհում բնական գազի պահանջարկի ռեկորդային նվազում է սպասվում

Գլխավոր տուժողը Sabine Pass-ն է՝ ամերիկյան առաջին և ամենախոշոր տերմինալը․ հզորությունները գնել էին բարձր գների ֆոնին, իսկ գործարկման պահին՝ 2016-թ․-ից, իրավիճակը սկսեց փոխվել։ Այդ ժամանակներից ի վեր գործարանը միայն կորուստներ է ստեղծում։

Էներգետիկայի նախարարության տեղեկատվության համաձայն ՝ 2020 թ․-ի առաջին չորս ամիսների ընթացքում ԱՄՆ-ից ԲՀԳ-ի արտահանումը միջին հաշվով կազմել է օրական 218 մլն խորանարդ մետր, սակայն ապրիլ-մայիս ամիսներին նվազել է 17%-ով: EIA-ում սպասում են, որ արդեն սեպտեմբերին մատակարարումները կսկսեն աճել, քանի որ բնական գազի համաշխարհային պահանջարկն աստիճանաբար վերականգնվում է:

Գազի մեջ կխեղդվեն

Իսկ ահա խոշորագույն ներդրումային բանկերը նույնքան լավատես չեն։ Վերլուծաբաններն ասում են՝ աշխարհում վառելիքի հսկայական պաշար է կուտակվել։ ԲՀԳ-ի միջազգային առևտուրն անկում է ապրել` փակելով ամերիկյան թերթաքարի սպառման կարևորագույն ուղիները։

«Մերկապարանոց պնդումներ են». ՌԴ ԱԳՆ–ն արձագանքել է The New York Times –ի հոդվածին

Իսկ քանի որ նավթը կրկին թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց 40 դոլարի, նավթամշակողները վերսկսել են արդյունահանումը, և որպես կողմնակի ապրանք` մեծ քանակությամբ էժան գազ է շուկա մտնում։

Ավանդաբար Եվրոպան ամերիկյան ԲՀԳ-ի «թափոնավայրն» է համարվել․ հիմա գների անկման հետևանքով, ինչպես նշում են BofA Securities-ի վերլուծաբանները, այն դադարել է պահանջված լինել, և արտասահմանում վաճառելու փոխարեն այդ վառելիքը լցնում են պահեստարաններ։

Ռուս–վրացական պայմանագիրը Հայաստանին ուղղված մեսի՞ջ է. վրացագետը` գազի գնի նվազեցման մասին

Goldman Sachs-ի հաշվարկներով՝ արտահանման չեղարկման պատճառով Ամերիկայի պահուստները կավելանան 21,52 միլիարդ խորանարդ մետրով։ Արդեն մեկ երրորդով գերազանցվել է մեկ տարի առաջ արձանագրված ցուցանիշը, և 18 տոկոսով՝ վերջին հինգ տարիների միջին ցուցանիշը։ Հոկտեմբերին գազը պահեստավորելու հնարավորությունները երկրում կարող են սպառվել, ինչը կհանգեցնի ԲՀԳ-ի արդյունահանության և արտադրության ռեկորդային կրճատման։