ՀՀ կառավարությունը վաճառքի է հանում ԱԱԾ-ին ամրացված շենքը

Հետաքրքրական է, որ շուրջ 1 շաբաթ առաջ, ԱԱԾ-ին պատկանող այն շենքից, որը կառավարությունն այսօր որոշեց վաճառել, մեծ ծավալի գողություն էր կատարվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը վաճառքի է հանում ՀՀ ԱԱԾ-ին ամրացված շենքն ու դրա հողամասը:
Հարցն այսօր կառավարության հերթական նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Օտարվող շենքը գտնվում է Երևանի Պարույր Սևակի փողոց 5/1 հասցեում:

«6832.2 քմ մակերեսով հասարակական շենքը ինչպես նաև դրա զբաղեցրած 0.8հա հողամասն օտարել մրցույթով: Մրցույթով օտարման գին է սահմանվել գնահատված արժեքի 100% չափը, այն է՝ 2մլրդ 62 մլն 100 320 դրամ»,- ասաց Պապիկյանը:

Բացի այդ, նրա խոսքով, գնորդը պետք է վճարի նաև գույքի զբաղեցրած տարածքի կադաստրային արժեքը՝ 56 մլն 257 680 դրամ:
Մրցութային առաջարկների գնահատման համար հիմք է ընդունվելու ոչ միայն առաջարկվող գինը, այլև ներկայացվող գործարար ծրագիրը:

ԱԱԾ–ն որս է սկսել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորների նկատմամբ. «Ժողովուրդ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ գույքի վաճառքի որոշումը հակաճգնաժամային նշանակություն ունեցող քայլերից է: Մինչ այդ կառավարությունն արդեն վաճառքի է ներկայացրել նախկինում պետական նշանակության ևս երկու շենք՝ Մոսկովյան 1 հասցեում գտնվող քննչական վարչության նախկին շենքն ու Նորքի այգիներում գտնվող մեկ այլ շինություն:

«Մեր գնահատմամբ` բոլորն էլ իրական ներդրումային հետաքրքրություն ներկայացնող կառույցներ են»,- ասաց Փաշինյանը:

Փոխվարչապետ Ավինյանն էլ հիշեցրեց, որ ԱԱԾ-ի հաշվեկշռում գտնվող շենքի միջոցներով նախկինում որոշված էր լուծել ԱԱԾ որոշ աշխատակիցների բնակարանային խնդիրը:

Դիմակ դնելը խնդիրներ է առաջացրել. գործադիրը պարզաբանեց` ինչու է փոխել որոշումը

«Բայց գույքն այն վիճակում չէր, որ հնարավոր լիներ այդ հարցը լուծել: Ու մենք հիմա պարտադիր պայման ենք դրել, որ գույքի վաճառքի դեպքում դրանից ստացված միջոցների որոշ մասով նաև ԱԱԾ աշխատակիցների բնակարանային խնդիրների լուծման հարցը որոշվի»,- ասաց Ավինյանը:

Պետական սահմանի խախտման 5 դեպք, 7 ձերբակալված. ԱԱԾ–ն ամփոփել է 2020 թ.-ի առաջին կիսամյակը

Հետաքրքրական է, որ շուրջ 1 շաբաթ առաջ, ԱԱԾ-ին պատկանող այն շենքից, որը կառավարությունն այսօր որոշեց վաճառել, մեծ ծավալի գողություն էր կատարվել:

Ըստ shamshyan.com կայքում հրապարակված տեղեկատվության` Պարույր Սևակի փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում հաշվառված շենքից մոտ 1 մլն 500 հազար դրամ արժողությամբ մեծ թվով մետաղապլաստե դռներ էին գողացել:

Հանդիպել են ՀՀ նախագահն ու ԱԱԾ տնօրենը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ (գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) և 185 հոդվածի 1-ին մասի (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել) հատկանիշներով: