Հրդեհից փրկված փոքրիկը. 3–րդ հարկից նետած երեխան փրկվել է ճարպիկ ֆուտբոլիստի շնորհիվ

Հարկն ամբողջությամբ կրակի մեջ էր։ Տղայի արագաշարժության շնորհիվ 3-ամյա փոքրիկի կյանքը փրկվեց։
Sputnik

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում ուշագրավ դեպք է տեղի ունեցել, որը հասցրել է ֆիքսել տեսախցիկը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է այրվում բնակելի շենքի երրորդ հարկը։ Կրակն ամբողջությամբ պատել է պատշգամբը։ Ֆիլիպ Բլանկս անունով նախկին ֆուտբոլիստի շնորհիվ, սակայն, փրկվում է այդ հարկում գտնվող փոքրիկը։

«Հայեր էլ են գալի՞ս. դե վազեմ, կոնյակ գնեմ». զվարճալի տեսանյութ շան մասնակցությամբ

Երրորդ հարկից երեխային նետում են ներքև։ Բլանկսը արագ շտապում է այդ կողմ և երեխային բռնում երկու ձեռքով, ինչից հետո 3-ամյա փոքրիկին տեղափոխում անվտանգ վայր։

28-ամյա Բլանկսը Sacbee պարբերականին պատմել է, որ հրդեհը տեսնելով տնից այնքան արագ է դուրս եկել, որ չի հասցրել հագնել կոշիկները։ «Ես ինձ հերոս չեմ համարում, ցանակցած ոք այդպես կվարվեր», - ասել է նա։

Պարբերականը գրում է, որ երեխային ներքև նետած նրա մայրը մահացել է։ «Հարևաններն ավելի վաղ կարողացել էին փրկել մյուս երեխային՝ ութամյա դստերը։ Երկրորդ բալիկին մայրը նետել է ներքև։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել», - գրում է պարբերականը։ 30-ամյա Ռեյչել Լոնգի մարմինը հրշեջները գտել մոխրացած վիճակում։

Տեսանյութը դիտվել է ավելի քան 100 հազար անգամ։