Հայաստանցիներն առանց վիզայի կարող են 63 երկիր այցելել. հրապարակվել է անձնագրային ինդեքսը

Ճապոնիան ինդեքսի առաջատարն է․ծագող արևի երկրի անձնագիր ունեցողները կարող են 191 պետություն այցելել առանց վիզա ձևակերպելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Հայաստանը բարելավել է անձնագրային ինդեքսի ցուցանիշը՝ հինգ ամսվա ընթացքում բարձրանալով մեկ հորիզոնականով։ Ինդեքսը հրապարակել է Henley & Partners ընկերությունը։ Այն ցույց է տալիս, թե տվյալ երկրի անձնագիր կրողը քանի երկիր կարող է այցելել առանց վիզայի:

Հայաստանն ազատ վիզային ռեժիմի անցնելու լուրջ փաստարկ ունի. Փաշինյանն ասաց` որն է դա

Հայաստանի անձնագիր ունեցողներն առանց վիզայի կարող են այցելել 63 երկիր, որը մեկով ավելի է նախորդ անգամ հրապարակված ցուցանիշից: Ավելացած երկիրը Չինաստանն է։ Հայաստանի քաղաքացիները այս թվականի հունվարից կարող են Չինաստան այցելել առանց վիզայի: Հայաստանը անձնագրի ինդեքսի ցանկում 80-րդն է:

Մեր հարևան երկրներից Վրաստանը 53-րդն է (116 երկիր), Ադրբեջանը՝ 76-րդը (67 երկիր): Ռուսաստանը վարկանիշում զբաղեցնում է 51-րդ տեղը: Ռուսական անձնագրով կարելի է ազատ մուտք գործել 118 երկիր:

Ճապոնիան ինդեքսի առաջատարն է․ծագող արևի երկրի անձնագիր ունեցողները կարող են 191 պետություն այցելել առանց վիզա ձևակերպելու։ Երկրորդ տեղում Սինգապուրն է ՝ 190 երկիր, երրորդ տեղը կիսում են Գերմանիան և Հարավային Կորեան. այս երկրների քաղաքացիները առանց վիզայի կարող են մեկնել 189 երկիր: Առաջին տասնյակում են նաև Իսպանիան, Իտալիան, Ավստրիան, Պորտուգալիան, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Հունաստանը, Մալթան, Ավստրալիան և Կանադան:

Որոշվեց` կոնկրետ երբ Հայաստանն Իրանի հետ կանցնի վիզային ռեժիմի