Հայաստանցի վարորդի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել Վրաստանում

COVID-19-ով վարակված վարորդն այժմ հիվանդանոցում է։ Պարզում են վարակվածի հետ շփված անձանց շրջանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակված 5 անձանցից մեկը ՀՀ քաղաքացի է։ Գուրջաանիի հանրային առողջության կենտրոնը հայտնում է, որ նա այժմ Բոչորիշվիլու անվան կլինիկայում է։

Կայուն, բայց ծանր. Թորոսյանը խոսեց Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակից

Նշվում է, որ վարորդը Չումլակի գյուղ է գնացել դեղձի խմբաքանակի հետևից։

Հատկանշական է, որ ՀՀ քաղաքացուն սահմանին ստուգել են, բայց թեստի պատասխանն այդ պահին բացասական է եղել։ Իսկ ահա կրկնակի թեստը դրական արդյունք է տվել։

Այժմ պարզվում է այն անձանց շրջանակը, որոնց հետ շփվել է վարորդը։ Մասնագետները կարծում են, որ նա վարակվել է Վրաստան ժամանելուց առաջ։

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Պաշտոնական վիճակագրության համաձայն ՝ հուլիսի 9-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 968–ի։ Բուժվել են 844–ը, մահացել՝ 15–ը։

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 30 000–ի սահմանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու «մատերիալ» չէ. Փաշինյան