ԱՄՆ-ում 15 տարվա ընդմիջումից հետո մահապատիժը կվերականգնվի դաշնային մակարդակով

Եկող շաբաթ ԱՄՆ-ի դաշնային իշխանությունը կվերականգնի մահապատիժը։ Թեև նահանգների մակարդակով բարձրագույն դատավճիռը մինչ այս էլ կիրառվում էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ավելի քան 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ում առաջին անգամ ի կատար կածվեն դաշնային մակարդակով դատապարտված հանցագործների մահապատիժները։ Տեղեկությունը հայտնում է Associated Press-ը`հղում անելով ուղղիչ հաստատություններում եղած իր աղբյուրներին։

Ճապոնիայում 19 հաշմանդամի սպանած տղամարդուն մահապատժի են դատապարտել

Մահացու ներերակային ներարկումներ կանեն Ինդիանա նահանգի երեք բանտարկյալներին, որոնք երեխաների սպանության համար մահապատժի են դատապարտվել։ Ներարկվող նյութը շնչառության կանգ է առաջացնում։

Հանցագործների ընտանիքի ու նրանց զոհերի ընտանիքի անդամներին թույլ կտան ներկա լինել  գործընթացին, սակայն կորոնավիրուսի պատճառով բոլորը պետք է դիմակով լինեն։

The Washington Post–ի տվյալներով՝ վերջին անգամ ԱՄՆ դաշնային իշխանությունները մահապատժի դատավճիռ էին իրագործել 2003 թվականին:

Չինաստանում կորոնավիրուսով վարակված լինելու փաստը թաքցնողներին մահապատիժ է սպասում

Այդ ժամանակից ի վեր գործել է այսպես կոչված՝ ոչ պաշտոնական մորատորիում, քանի որ մահացու ներարկումների կիրառման կանոնների վերաբերյալ անհանմաձայնություններ են եղել: Չնայած դաշնային մակարդակով մահապատժի կիրառման ընդմիջմանը, ԱՄՆ-ում այդ պրակտիկան վերջին տարիներին կիրառվել է նահանգային իշխանությունների մակարդակով: