Rail Baltica. ինչպես է «մահանում» ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության փայփայած նախագիծը

Rail Baltica-ն Եվրոպայում նոր ու բարձր արագությամբ երկաթուղային մայրուղու նախագիծ է։ Երկաթուղին Բեռլինից, Վարշավայով, Կաունասով, Վիլնյուսով ու Ռիգայով Տալլին է գնում՝ այսպիսով միացնելով Գերմանիան ու Լեհաստանը Բալթյան երկրների հետ։
Sputnik

Ի սկզբանե նախատեսվում էր նոր ճյուղը գործարկել 2025 թվականին, սակայն հետո ժամկետը մեկ տարով հետաձգվեց։ Այժմ ռիսկ կա, որ բազմամիլիարդանոց նախագիծն անավարտ կմնա։ ՆԱՏՕ-ի ու Եվրոպական միության փայփայած նախագծի «մահվան» պատճառները ներկայացված են մեր տեսանյութում։  

«Այնտեղ ամեն ինչ լուրջ է». ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն «պատերազմում» Ռուսաստանի սահմանների մոտ

Լիտվան ուզում է մայրուղու շինարարության ավարտից հետո շարունակել հսկողությունը դրա նկատմամբ։ «Հաշվի առնելով Rail Baltica նախագծի ռազմավարական կարևորությունը՝ Պաշտպանության պետական խորհրդի անդամները համաձայնել են, որ նոր ստեղծվող ենթակառուցվածքը պետք է կառավարի մի ընկերություն, որի սեփականության բոլոր իրավունքները կպատկանեն Լիտվային»,- ասված է Լիտվայի նախագահականի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Վերջին աուդիտը ցույց է տվել, որ առանց այդ էլ բազմամիլիարդանոց նախագծի արժեքն աճել է։ Եվրահանձնաժողովը պատրաստ է լրացուցիչ գումար տրամադրել շինարարության համար, սակայն պայմանով, որ Բալթյան երկրները միասին կղեկավարեն մայրուղին։ Վիլնյուսը պատրաստ է չէ դրան։

«Երկաթուղին դեռ չկա, ինչպես նաև պարզ չէ, թե ինչպես երկաթուղային տեղափոխման բերել ավտոմեքենաների փոխադրումները, որոնք այսօր գերակշռում են։ Արդեն իսկ թանկ նախագիծն ութ տարվա մեջ 51 տոկոսով էլ է թանկացել»,– ասել է Եվրոպական հաշվարկային պալատի անդամ Օսկար Հերիքսը։

Սու-27-երը Բալթիկ ծովում ամերիկյան ռմբակոծիչներ են որսացել. տեսանյութ

Նախագծի հեռանկարները կասկածներ են առաջացնում նաև լիտվացի ու էստոնացի քաղաքական գործիչների մոտ։ Նրանք նույնիսկ կոչ են անում հրաժարվել նախագծին մասնակցելուց։

Չի բացառվում, որ Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի երազանքը`Rail Baltica-ի մասին, չիրականանա