Մահացել է ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Վլադիմիր Սալկովը

Վլադիմիր Սալկովն աշխատել է ԽՍՀՄ հավաքականում, եղել Էդուարդ Մալոֆեևի մարզչական շտաբի անդամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Վլադիմիր Սալկովը մահացել է կյանքի 84-րդ տարում։ Այդ մասին տեղեկանում ենք ԲԿՄԱ–ի Twitter–ի էջում։

«83 տարեկանում կյանքից հեռացել է ԲԿՄԱ–ի նախկին մարզական տնօրեն Վլադիմիր Սալկովը։ Ցավակցում ենք Վլադիմիր Մաքսիմովիչի հարազատներին ու մտերիմներին»,– նշված է հաղորդագրության մեջ։

​Սալկովը ԲԿՄԱ–ի մարզական տնօրեն է եղել 2003-2007 թվականներին։

Սալկովը 10 տարի խաղացել է Դոնեցկի «Շախտյորի» կազմում։ Հանդես է եկել նաև Մոսկվայի «Կռիլյա Սովետով» դրոշի տակ։

Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո անցել է մարզչական աշխատանքի «Շախտյորում» և Մոսկվայի «Տորպեդոյում»։ Վլադիմիր Սալկովն աշխատել է նաև ԽՍՀՄ հավաքականի կազմում, Էդուարդ Մալոֆեևի մարզչական շտաբում։