Սննդի և շինանյութի մի շարք խանութների գործունեությունը կասեցվել է

Կորոնավիրուսով դեմ պայքարի շրջանակներում՝ ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի լայնածավալ-հետևողական ստուգայցերն ու կրկնայցերը հանրապետության մարզերում և Երևանում շարունակվելու են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի– Sputnik. Այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը: Ինչպես հաղորդում են ՍԱՏՄ մամուլի ծառայությունից, դրանց թվում են նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի երկու՝ Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում գտնվող մասնաճյուղերը, որտեղ խախտվել էին հաճախորդների միջև սոցիալական հեռավորությունն ապահովելու և ժամը 10-12-ը միայն ծերերին սպասարկելու նորմերը:

«Չանախի» թթվասերի ու կաթնաշոռի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

«Կասեցումների նպատակը ոչ միայն կարգազանցներին պատժելն է, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը: ՍԱՏՄ աշխատակիցները տրամադրում են խորհրդատվություն, տալիս են ցուցումներ»,–ասված է հաղորդագրության մեջ։ ՍԱՏՄ դիտարկմամբ` ակնհայտ է, որ դրանք տնտեսավարողների կողմից հաշվի են առնվում և կատարվում: Նրանց խոսքով` դրա ապացույցն է նաև այն, որ այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացվող խստացված ստուգայցի ու կրկնայցերի ընթացքում ՍԱՏՄ տեսուչների խոշորացույցի տակ հայտնված սննդամթերքի խանութներում, հանրային սննդի կետերում և սննդի արտադրություններում որևէ խախտում չի հայտնաբերվել:

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսօր նաև կասեցումներ է կատարել շինարարական մի շարք խանութներուն: 24 ժամով կասեցվել է Կոտայքի մարզում և Երևան քաղաքում գտնվող  շինարարական մի շարք խանութների գործունեություն: Տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

100 հոգանոց միջոցառում ռեստորանում, խախտումներ «Երևան Սիթիում». ՍԱՏՄ ստուգայցերի արդյունքը

Կորոնավիրուսով դեմ պայքարի շրջանակներում՝ ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի լայնածավալ-հետևողական ստուգայցերն ու կրկնայցերը հանրապետության մարզերում և Երևանում շարունակվելու են: