Սինգապուրցի գիտնականը կանխատեսում է, որ առաջիկայում նոր կորոնավիրուսի բռնկում է լինելու

Այս գիտնականը դեռևս 2013 թվականի դեկտեմբերին զգուշացրել էր, որ տասնամյակի ընթացքում կորոնավիրուսը կսկսի փոխանցվել կենդանուց մարդուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Առաջիկա տասնամյակի ընթացքում աշխարհը ևս մեկ կորոնավիրուսային վարակի կբախվի։ Streits Times–ը գրում է, որ նման կանխատեսում է արել սինգապուրցի գիտնական, Duke-NUS բժշկական դպրոցի նոր ինֆեկցիոն հիվանդությունների գծով ծրագրերի տնօրեն, պրոֆեսոր Վան Լինֆան։

«Հարցը միայն այն է, թե դա կոնկրետ երբ է տեղի ունենալու, և որքան ծանր կլինեն հետևանքները», – ասել է գիտնականը։
Մեկ այլ հարց է` ապագա բռնկման տարածման մասշտաբները։

Նրա խոսքով` COVID-19–ը արդեն երրորդ կորոնավիրուսային վարակն է, որը սկսել է փոխանցվել կենդանուց մարդուն։ Գիտնականները մտավախություն ունեն, որ Sars-CoV-2–ը կարող է մարդուց անցնել կենդանիներին, իսկ ավելի ուշ` նաև հակառակը։

Եթե կորոնավիրուսով վարակվել ու լավացել ենք, երաշխիք չէ, որ այլևս չենք վարակվի. Թորոսյան

Մեկնաբանելով Բրազիլիայում կորոնավիրուսի մասշտաբային բռնկումը` գիտնականը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Ամազոնի անտառներում շատ են չղջիկները։

Ըստ նրա` եթե մեր բախտն իսկապես չբերի, ապա կորոնավիրուսը կփոխանցվի չղջիկներին, որոնց մոտ վարակը կարող է առանց ախտանշանների լինել։

«Ժամանակ առ ժամանակ այն կսկսի տարածվել այլ կենդանիների և մարդկանց վրա։ Գիտնականները լրջորեն ուսումնասիրում են վտանգը, որ չղջիկները կարող են կորոնավիրուսի համար «արհեստական ռեզերվուար» լինել», – ասել է մասնագետը։

Ի դեպ, պրոֆեսորը դեռևս 2013 թվականի դեկտեմբերին էր զգուշացրել, որ տասնամյակի ընթացքում կորոնավիրուսը կսկսի փոխանցվել կենդանուց մարդուն։ Նրա կանխատեսումն իրականացավ։

Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Worldometer համաշխարհային վիճակագրության կայքի տվյալներով` հուլիսի 7-ի դրությամբ COVID-19–ով վարակվածների թիվը գերազանցել է 11.7 միլիոնը։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 540 հազար մարդ։

Գիտնականները կորոնավիրուսը «սպանող» ռոբոտ են ստեղծել