ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik.ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 18 դեպք։
«Պացիենտները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 535–ով և դարձել 29820։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 11708 (֊3) մարդ, կատարվել է 127171 (+2083) թեստավորում, առողջացել են վարակվածներից 17427–ը (+520)։ Գրանցվել է մահվան 521 (+18) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվն անփոփոխ է մնացել` 164։