«Շնորհավոր ձեր տոնը, սիրելի Գալուստյանչիկներ». ի՞նչպես են հայտնիները նշել Ընտանիքի օրը

Ընտանիքի օրը հատուկ տոն է։ Եվ եթե Միշա Գալուստյանը թեմային հումորով է մոտեցել, ապա ոմանք հիասքանչ լուսանկարներ են տեղադրել` հուրախություն երկրպագուների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Ռուսաստանում հուլիսի 8-ին տոնում են Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը։ Բնականաբար, ազդեցիկ մարդկանցից շատերը բաց չեն թողել ինչպես իրենց, այնպես էլ իրենց բազմաթիվ երկրպագուներին այս գեղեցիկ տոնի առթիվ շնորհավորելու հնարավորությունը։

Ամանազվարճալի գրառումներից մեկն արել է հայտնի հումորիստ և շոումեն Միշա Գալուստյանը։ Instagram–ում նա Սիմփսոնների ոճով ընտանեկան լուսանկար է հրապարակել։

«Տանը մնացած կլինեիր»․ ինչպես են Գարիկ Մարտիրոսյանն ու կինը «փոխել սեռերը»․ լուսանկար

«Այսօր ամբողջ Ռուսաստանը տոնում է Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը... Հենց այս պահին զանգահարեք նրանց և ավելորդ անգամ հիշեցրեք, թե որքան ուժեղ եք նրանց սիրում», – գրառմանը կից գրել է Գալուստյանը։

Ի պատասխան Միշային շնորհավորել են նրա բաժանորդներն ու ընկերները։ Այսպես, օրինակ, հայտնի դերասան և երգիչ Արթուր Պիրոժկովը (Ալեքսանդր Ռևան) գրել է. «Շնորհավոր ձեր տոնը, սիրելի Գալուստյանչիկներ»։ Իսկ սրամիտներից մեկը մեկնաբանություններում ավելացրել. «Գալուստիյանսոններ»։

Գարիկ Մարտիրոսյանն ու կինը պարում են «Սուպեր Ժորիկի» «Զոլոտո» երգի ներքո

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը հավատարիմ է մնացել իր ոճին և հեգնական լուսանկար հրապարակել (բարեբախտաբար դեպքը տեղի է ունենում Ռուսաստանում, այլապես ԱՄՆ–ում նման լուսանկարը մեծ աղմուկ կբարձրացներ), որին կից գրել է. «Շնորհավորում եմ ընտանիքի, սիրո և հավատարմության օրը»։

Պետք է ասել, որ բաժանորդները գնահատել են կատակասեր Ժաննայի սև հումորը։ Եվ միայն մեկն է սրտնեղել. «Ծիծաղելի չէ»։

Թեմային անդրադարձել  է նաև հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի հայտնի մարզիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կարինե Բաղդասարովան։ Instagram–ի իր էջում նա հուզիչ լուսանկար է հրապարակել ամուսնու հետ`շնորհավորելով բաժանորդներին։

«Այսօր այնքան հրաշալի օր է։ Սուրբ Պետրոսի և Ֆևրոնիայի օրը։ Թող որ նրանք, ովքեր գտել են իրենց կեսին, ապրեն սիրո, համերաշխության և հավատարմության մեջ երկար ու երջանիկ, իսկ նրանք, ովքեր դեռ չեն գտել` անպայման գտնեն։ Առողջություն և երջանկություն եմ մաղթում, սեր և ներդաշնակություն հոգում։ Թիթեռնիկներ փորի մեջ։ Լուսավոր, բարի և լավ տոն է», – գրել է նա։

Հայեր էլ կան. Forbes-ն առանձնացրել է ռուսաստանաբնակ 40 ամենահաջողակ աստղերին

Հիասքանչ ընտանեկան լուսանկար է հայտնվել նաև հայտնի ռուսաստանցի ռեփեր Ջիգանի էջում։ Նրա գրառումն առանձնակի ուշադրություն է գրավում այն աղմկահարույց դեպքերի ֆոնին, որոնք տեղի են ունենում երգչի  և նրա կնոջ` Օքսանա Սամոյլովայի շուրջ։

Չէ՞ որ դեռ մի քանի ամիս առաջ Օքսանան սենսացիոն հայտարարություն էր արել, որ ամուսինն իրեն դավաճանել է, և որ ինքը ամուսնալուծության է դիմում։ Սակայն բազմաթիվ վայրիվերումներից հետո նա հետ կանչեց հայցը, ինչից երկրպագուները եզրակացրին, որ աղջիկը ներել է ամուսնու սխալներն ու որոշել պահպանել ընտանիքը։ Մի քանի ամիս շարունակ զույգը համացանցի ռուսական տիրույթում ամենաքննարկվողն էր։

Հայկական «էֆեկտ»․ համացանցի ամենակենսուրախ զույգերը հետևորդներին ստիպում են ժպտալ

Իսկ այս գրառումը փարատեց բաժանորդների կասկածները, որ Օքսանան և Ջիգանը որոշել են դարձյալ ապրել հաշտ ու համերաշխ մի տանիքի տակ։

Երկու որդիների հետ շատ գեղեցիկ լուսանկար է հրապարակել նաև հայտնի ռուսաստանաբնակ երգչուհի Զառան, որը 2016 թվականին ամուսնալուծվել է։  Երգչուհու երկրպագուները անկեղծ բարեմաղթանքներ են հղել։

Գեղեցկուհի, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը մի քանի լուսանկար է հրապարակել, որում նա կրքոտ գրկել ու համբուրում է ամուսնուն։ Ու թեև Լուսինեն հայտնում է, որ լուսանկարն արվել է երեկ` իր ընտրյալի ծննդյան օրը, այնուամենայնիվ, դրանք ինչպես երբևէ այսօր արդիական են։  Այդ պատճառով որոշեցինք նրա գրառումը ևս ներառել Ընտանիքի օրվա շնորհավորանքների ընտրանու մեջ։