Հայաստանում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-9-ը, 12-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Հայաստանում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն

«Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:Օդի ջերմաստիճանը  հուլիսի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ի՞նչ պետք է իմանան ՀՀ քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է

Երևան քաղաքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +35-ից +37, երեկոյան՝ +29-ից +29 աստիճան:

Սյունիքի և Արցախի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի: