Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է. Նաղդալյանի պատասխանը

Աննա Նաղդալյանը պատասխանել է Իլհամ Ալիևի` Հայաստանի մասին խեղաթյուրված հայտարարություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Հակահայկականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է, և դրա hետևում թաքնվելը լավագույնս բնութագրում է Ադրբեջանում զարգացող ներքին ճգնաժամը և հուսահատ տրամադրությունները: Նման կերպ է արձագանքել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` ի պատասխան Ալիևի հայտարարությունների։

Գոնե պատմաբաններից ամաչեր. Փաշինյանի խոսնակը պատասխանել է Ալիևին

«Մի քանի շաբաթ առաջ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առնչությամբ չարախնդող նախագահ Ալիևն այսօր մեկուսացման մեջ գտնվող իր հասարակությանը դիմելու այլ խոսքեր չունի, քան «օգտակար թշնամու» կերպարի առաջբերումը»,–ասել է Նաղդալյանը։

Նրա խոսքով` զավեշտալի է, որ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների, մարդու իրավունքների և ազատությունների մասին գնահատականներ է տալիս մի երկրի ղեկավար, որտեղ քաղաքական և տնտեսական իշխանությունը տասնամյակներ շարունակ գտնվում է մեկ ընտանիքի ձեռքում, որը միջազգային ասպարեզում բնորոշվում է որպես ռեպրեսիվ ռեժիմ: Ըստ Նաղդալյանի` հատկանշական է, որ Ալիևն իր թշնամական և ռասիստական մեկնաբանություններով անպատասխանատու վերաբերմունք և արհամարհանք է դրսևորում նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մեկ շաբաթ առաջ արված հայտարարության հանդեպ։ Իսկ այդ հայտարարությունները պարունակում էին մտահոգություն թշնամական և սադրիչ հռետորաբանության առնչությամբ:

Ադրբեջանցի նախարարը դժգոհ է․ հայերը զինել են առաջնագիծը տեսահսկման նոր համակարգերով

Նաղդալյանը հիշեցրել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների վերջերս կայացած համատեղ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Իսկ Փաշինյանն ասել էր, որ ղարաբաղյան հակամարտությունն անժամկետ հայ-ադրբեջանական լայնածավալ թշնամության վերածելու փորձերը, որտեղ մեր ժողովուրդները միմյանցից կվիճարկեն ամեն ինչ՝ անցյալը, ներկան, ապագան և ողջ տարածաշրջանը, չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովրդի շահերից:

Սարգսյան և Ալիև ընտանիքների ընդհանուր հետաքրքրությունները ակնհայտ են. Փաշինյանի խոսնակ

Հիշեցնենք, որ Խաթայի շրջան այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված հերթական «պատմական էքսկուրսով», Հայաստանի ներքին գործընթացների, ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ խեղաթյուրված մեկնաբանություններ արել։ Նա պնդել էր, թե հայերի մասին ոչ մի հիշատակում չկա 1800-ականների սկզբին կնքված Քյուրակչայի պայմանագրում:

Բաքուն բանակցությունները դիտում է որպես պահանջների աստիճանական իրականացման միջոց. Մինասյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նույնպես անդրադարձել էր Ալիևի հայտարարություններին։ Գևորգյանը հայտնել էր, որ անտիկ ժամանակից հայերը և Հայաստանը հիշատակվում են պատմագրական երկերում, պատմական փաստաթղթերում, քարտեզներում։