ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնում: Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արամ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ»,- նշված է հրամանագրում:
Նշենք, որ մինչ այս Հովհաննիսյանը զբաղեցնում էր Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնը:
Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետի և 3 պաշտոնյայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ
Հիշեցնենք՝ հունիսի սկզբին Հայաստանում կադրային լուրջ փոփոխություններ տեղի ունեցան։ Ամսի 8-ին ՀՀ նախագահը ստորագրեց ԱԱԾ ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանի, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության հրամանագրերը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։
ԱԱԾ ղեկավար նշանակվեց Արգիշտի Քյարամյանը, ոստիկանության պետ` Վահե Ղազարյանը, իսկ ԶՈւ պետ` Օնիկ Գասպարյանը։
«Կոռուպցիայի որևէ դրսևորում անարձագանք չի մնալու». ԱԱԾ պաշտոնյա է կալանավորվել. տեսանյութ