Սկսվել է Մարտունու բուժկենտրոնի շինարարությունը. Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել

Ժամանակակից հիվանդանոցը ախտորոշիչ և բուժական ծառայություններ կմատուցի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի բնակիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է։ Facebook-ի իր պաշտոնական էջում լուրը հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու կառուցվող բուժկենտրոնի նախագծման լուսանկարները հրապարակել։

Հայաստանում արտադրված կորոնավիրուսի թեստերը շուտով կհայտնվեն հիվանդանոցներում

«2022թ-ի հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով կսպասարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի ազգաբնակչությանը»,- գրել է նախարարը։

Նա նաև տեղեկացրել է, որ բուժկենտրոնի՝ տիպային նախագծով կառուցման աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում:

Նախագծման փուլից մինչև բժշկական կենտրոնի հագեցման բոլոր աշխատանքները համակարգվում են Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։