Մոսկվայում պետական դավաճանության կասկածանքով «Ռոսկոսմոսի» պաշտոնյա է ձերբակալվել

Համացանցում տեսանյութ է հայտնվել «Ռոսկոսմոսի» ղեկավարի տեղեկատվական քաղաքականության գծով խորհրդական Իվան Սաֆրոնովի ձերբակալությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի –Sputnik. Մոսկվայում ձերբակալել են «Ռոսկոսմոս» կորպորացիայի խորհրդական Իվան Սաֆրոնովին։ Տեղեկությունը հաստատել են կորպորացիայից։

«Այսօր քննչական մարմինները ձերբակալել են «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական Ի.Ի. Սաֆրոնովին», – գրված է կորպորացիայի հաղորդագրության մեջ։

Սաֆրոնովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ–ի 275–րդ հոդվածով։ Ներկա պահին քննչական միջոցառումներ են անցկացվում։

Պետական դավաճանություն և լրտեսություն․ 10 տարում Հայաստանում դատապարտվել է 8 մարդ

«Ռոսկոսմոս» պետական կորպորացիան ամեն կերպ աջակցում է քննչական մարմիններին։ Նշվում է, որ կորպորացիայի աշխատակցի ձերբակալությունն ընկերությունում նրա ընթացիկ աշխատանքի հետ որևէ առնչություն չունի։ LIFE SHOT տելեգրամ ալիքը դեռ մինչև պաշտոնական հաստատումն էր Սաֆրոնովի ձերբակալության տեսանյութը տարածել։

Ընկերությունում խորհրդականի պաշտոնը նա զբաղեցնում է ընդամենը մի քանի ամիս։ Պարտականությունների մեջ էր մտնում պետական կորպորացիայի և նրա կազմում գործող ձեռնարկությունների ներսում տեղեկատվական քաղաքականության կառուցումը։ Բացի այդ, Սաֆրոնովը մի քանի հատուկ ծրագրեր էր համակարգում։

Միևնույն ժամանակ, ВЧК-ОГПУ տելեգրամ ալիքի տվյալներով` Սաֆրոնովն ավելի վաղ «Կոմերսանտ» թերթի լրագրող է եղել։

Նրան այնտեղ ազատել էին աշխատանքից Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հավանական հրաժարականի մասին հոդվածից հետո։

Ինքը` լրագրողը, պնդում էր, որ տեղեկատվության աղբյուրը բարձրաստիճան և վստահելի անձ է։

ԱԱԾ–ն Ադրբեջանի օգտին լրտեսության դեպք է բացահայտել