Կորոնավիրուսի հետևանքով մահվան 12 դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 54–ամյա կին է

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 12 դեպք։

349 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 29 285

«Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 կին և 4 տղամարդ։ Կանայք եղել են 58, 70, 56, 56, 80, 82, 54, 60 տարեկան, իսկ տղամարդիկ 72, 85, 81 և 63 տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 164 է:

Մահճակալային ֆոնդը ծանրաբեռնված է. Թորոսյանը խոսեց ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների մասին

Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած, 503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 125088 թեստավորում:

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 349 նոր դեպք և 605 առողջացած։

Վանաձորի ԲԿ–ի տարածքում 45 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք կկառուցվի