«Հայփոստը» նոր տնօրեն ունի

Նորանշանակ տնօրենը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հայաստանում և Ռուսաստանում գործող մի շարք խոշոր ընկերություններում, եղել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. «Հայփոստ» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի։ Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ` հուլիսի 6-ին դիտորդ խորհրդի նիստին կայացած մրցույթի արդյունքներով՝ գլխավոր տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել և նշանակվել է Հայկ Կարապետյանը:

Նշենք, որ Հայկ Կարապետյանը ապրիլի 20-ից «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Ինչո՞վ է զբաղվելու «Հայփոստն» ապագայում. հարցը քննարկվել է կառավարությունում

«Հայփոստի» նորանշանակ տնօրենը Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի շրջանավարտ է։ Մինչև 2020 թ. ապրիլն աշխատել է ռուսական Round Bank-ում՝ որպես պրոդուկտների գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ է։ Կարապետյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հայաստանում և Ռուսաստանում գործող մի շարք խոշոր ընկերություններում, աշխատանքային գործունեության ընթացքում եղել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ։

Ավելի վաղ հաղորդել էինք՝ 2020 թվականին ավարտվում էր «Հայփոստի» հավատարմագրային կառավարման ժամկետը։ 2006 թ-ից «Հայփոստի» կոնցեսիոն կառավարումն իրականացնում էր Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրաստ Մենեջմենթը»։

«Հայփոստն» այլևս թոշակ չի բաժանի. կառավարությունն առաջարկում է անցնել անկանխիկ վճարման

14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո «Հայփոստի» կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։