Չինաստանում ավտոբուսն ընկել է ջրամբարը, ավելի քան 20 երեխա է մահացել. տեսանյութ

Երեխաներից մի քանիսը կարողացել են ինքնուրույն լողալով ափ հասնել, բայց մյուսներն օգնության կարիք են ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Չինաստանի հարավ–արևմուտքում այսօր` միասնական պետական քննությունների օրը դպրոցականներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ջրամբարը, ավելի քան 20 մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում են միջազգային ԶԼՄ–ները։

Դեպքը տեղի է ունեցել Գույչժոու նահանգում։ Ավտոբուսը շրջվել է, կոտրել ցանկապատն ու ընկել ջուրը։ Երեխաներից մի քանիսը, հայտնվելով ջրի մեջ, ինքնուրույն կարողացել են ափ հասնել։

​Կադրերում երևում է` ինչպես են ափին կանգնածները փրկօղակներ նետում ջուրը։

​Արդեն հայտնի է, որ ՃՏՊ–ի զոհ է դարձել 21 մարդ։ Եվս 15–ը վնասվածքներ են ստացել։ Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց։

Սարսափելի դեպք Մինսկում. տղամարդը պատուհանից նետել է երեխային և շանը, ապա ինքը նետվել

Դեպքի վայրում իրականացվող փրկարարական գործողությունները շարունակվում են։ Արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ավտոբուսն արդեն դուրս են բերել ջրից։

Հետաքննություն է ընթանում։

Սարսանգի ջրամբարում երեխաներ են ջրահեղձ եղել