ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Մահացել է լեգենդար իտալացի կոմպոզիտոր և դիրիժոր Էնիո Մորիկոնեն։ Տեղեկությունը հայտնում է la repubblica-ն։ Կոմպոզիտորը 91 տարեկան էր։
Նա մահացել է հուլիսի 5–ի լույս 6-ի գիշերը` Հռոմի հիվանդանոցներից մեկում։ Պարբերականի տվյալների համաձայն՝ կոմպոզիտորը մահացել է ազդրոսկրի կոտրվածքի բարդացումներից։
Մահացել է «Բեթմեն» ֆիլմի ռեժիսոր Ջոնել Շումախերը
Մորիկոնեն երաժշտություն է գրել բազում իտալական և արտասահմանյան ֆիլմերի համար, իսկ նախկին ԽՍՀՄ երկրներում հայտնի է «Պրոֆեսիոնալ» ֆիլմի երաժշտությամբ, որն ուղեկցում է Ժան Պոլ Բելմոնդոյի մարմնավորած մահացող հերոսին։
1960–ական թվականներից սկսած` նա ավելի քան 450 ֆիլմի երաժշտություն է գրել։ Մորիկոնեն սկսել է կարիերան 1961 թվականին «Ֆաշիստական առաջնորդ» ֆիլմի համար երաժշտություն գրելուց։ Կոմպոզիտորը երաժշտություն է գրել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Մալենա», «Լավը, վատը, չարը», «Մի անգամ Ամերիկայում»։ Նա աշխատել է ռեժիսորներ Բերնարդո Բերտոլուչիի, Լինա Վերտմյուլերի, Բրայան Դե Պալմայի, Ռոման Պոանսկու ու Օլիվեր Սթունի հետ։
2007 թվականին Մորիկոնեն «Օսկար» է ստացել «կինոերաժշտության արվեստում հիասքանչ ու բազմակի ներդրում ունենալու համար»։
Առաջին անգամ «Օսկարի» պատմության մեջ. հարավկորեական «Մակաբույծները» գլխավոր օսկարակիրն է