ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը խուսափում իր լիազորություններից. փորձագետի կարծիք

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է քաղաքական գործընթացներում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարության մասին, գնահատել նրա քաղաքական և հասարակական կարողություններն ու հնարավորությունները։
Sputnik
Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը խուսափում իր լիազորություններից. փորձագետի կարծիք

Երվանդ Բոզոյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում մտնել քաղաքական բախումների մեջ և ուզում է շարունակել հանգիստ «կառավարել»։

Հանդիպել են ՀՀ նախագահն ու ԱԱԾ տնօրենը

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում ունի անգլիական թագուհու կարգավիճակ, կատարում է պետության սիմվոլի դեր, ունի մինիմալ լիազորություններ և փորձում է խուսափել նույնիսկ այդ լիազորություններից, որպեսզի չհայտնվի կոնֆլիկտային իրավիճակում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բոզոյանի՝ Սարգսյանը քաղաքական դաշտում ռեաբիլիտացիայի շանս չունի, հետևաբար փորձում է իր վարկանիշը բարձրացնել ապաքաղաքական շրջանակների մոտ։

Քաղաքագետի խոսքով` սեփական վարկանիշը բարձրացնելուց բացի, նախագահ Սարգսյանն այլ նպատակ չի հետապնդում, ուրիշ դերակատարում Սարգսյանը քաղաքական դաշտում չի կարող ունենալ, և որպես ապաքաղաքական մարդ` նա փորձում է դաշնակիցներ գտնել ապաքաղաքական շրջանակներում։

Էդմոն Մարուքյանը նամակ է գրել Արմեն Սարգսյանին