Ինչպես Մոնրոյի կորցրած թաշկինակը Փարիզի թատրոնը փրկեց կորոնավիրուսի պատճառով սնանկանալուց

1960 թվականին՝ իր մահից երկու տարի առաջ, Մոնրոն փղոսկրի գույնի ժանյակներով մետաքսե թաշկինակը մոռացել է Նյու Յորքի Waldorf Astoria հյուրանոցի զուգարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik.  Մերիլին Մոնրոյի մոռացկոտությունը սնանկությունից փրկել է Փարիզի La Comédie-Italienne իտալական կոմեդիայի թատրոնը։ Տեղեկությունը հայտնում է Le Figaro ֆրանսիական պարբերականը։

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով թատրոնը սնանկության եզրին էր հայտնվել։ Պարտքերը մարելու ու դերասանների աշխատավարձը վճարելու համար թատրոնի սեփականատեր ու ռեժիսոր Ատիլիո Մագիլին ստիպված վաճառել է լեգենդար դերասանուհու թաշկինակը։  

Ինչպես Մոնրոյի կորցրած թաշկինակը Փարիզի թատրոնը փրկեց կորոնավիրուսի պատճառով սնանկանալուց

Բանն այն է, որ 1960 թվականին՝ իր մահից երկու տարի առաջ, Մոնրոն փղոսկրի գույնի ժանյակներով մետաքսե թաշկինակը մոռացել է Նյու Յորքի Waldorf Astoria հյուրանոցի զուգարանում։ Հետո թաշկինակը հայտնվել է հայտնի նկարիչ Էնդի Ուորհոլի մոտ, որն այն նվիրել է հավաքածուատեր Լեո Կաստելիին, վերջինս էլ իր հերթին` Անտիլիո Մագիլիին։

Վերջին տարիների ընթացքում թաշկինակը ցուցադրվում էր փարիզյան թատրոնի ճեմասրահում ու որպես թալիսման էր պահվում։ Մասնավոր հավաքածուատերը գնել է այն 300 հազար եվրոյով։

Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով փակվում են թանգարանները, թատրոնները

La Comédie-Italienne թատրոնը Փարիզում միակն է, որը դել արտե ոճի կատակերգություններ է բեմադրում։ Այն հիմնվել է 1974 թվականին։

«Այդ Մոնրոն ինձ կաթվածի հասցրեց», - ասաց դերասան Կլարկ Գեյբլն ու մահացավ

Մերիլին Մոնրոն ամերիկացի դերասանուհի էր, 1950-ականների սեքս-խորհրդանիշ, երգչուհի ու մոդել։ Նա ամերիկյան ու ամբողջ համաշխարհային կինեմատոգրաֆի կարևորագույն կերպարներից է դարձել։ Հայտնի է «Նիագարա», «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին», «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմերով։