Դատարանը մերժել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Միքայել Մինասյանի պաշտպանը վստահ է, որ առաջիկայում սպասվում են իր պաշտպանյալին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Դատարանը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով երկրորդ միջնորդությունը։ Լուրը Facebook սոցցանցի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Նշված միջնորդության մասին դեռևս առիթ կունենանք խոսել։ Կարող եմ ասել միայն, որ այն ավելի ապօրինի և անհիմն էր, քան նախորդ միջնորդությունը»,–գրել է պաշտպանը։

«89+1 գործով մեղադրյալներն» ու մայր օրենքը. Մինասյանը գտել է ամենամեծ մեղավորին

Նա համոզված է, որ առաջիկայում սպասվում են Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություններ, որոնք կլինեն ավելի ապօրինի և անհիմն, քան` նախորդները։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։

Դրան հաջորդել էր ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի մեկնաբանությունը, թե նախնական տեղեկություններով` Վերաննքիչը կալանքի վերաբերյալ Մինասյանի պաշտպանների միջնորդության քննության հարցը վերադարձրել է Առաջին ատյանի դատարան, ոչ թե բեկանել է այն։ 

Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով:

Միքայել Մինասյանը բացատրեց` ինչու է «կուխնուց» ելույթ ունենում. տեսանյութ

Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Քրեական գործն, ըստ ՊԵԿ-ի, հարուցվել է դեռևս մարտ ամսին, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Մինասյանին ներգրավել որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Միքայել Մինասյանի տեղեկությունն անիրական է․ ոստիկանությունը ստուգումներ է կատարել

Նախաքննական մարմինը նաև միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նախկին դեսպանին կալանավորելու վերաբերյալ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում էր կայացրել մայիսի 6-ին։