Օդերևութաբանները զգուշացնում են վտանգի մասին. եղանակի տեսություն

Օդերևութաբանները խորհուրդ են տալիս ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը  սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությաբ, իսկ օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Օդերևութաբանները զգուշացնում են վտանգի մասին. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-10-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ: 

Օդերևութաբանները զգուշացնում են` ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Ոնց որ աշխարհի վերջը լիներ. տորնադոն Արմավի՞ր է հասել