Այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին ու 13։55-ին ԱԻՆ-ը ոստիկանությունից երկու ահազանգ էր ստացել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» և «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոններում ռումբեր են տեղադրված:
Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները 350 քաղաքացիների էին տարհանել «Մեգամոլ Արմենիայից» և շուրջ 500 քաղաքացիների՝ «Դալմա Գարդեն մոլից»։
Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացրել էին ռումբերի որոնման աշխատանքներ։
Տեղազննման արդյունքում առևտրի կենտրոններից ոչ մեկում ռումբ չէր հայտնաբերվել։
«Դալմա Գարդեն մոլից» մարդկանց տարհանում են. ԱԻՆ-ը ռումբի մասին ահազանգ ունի
Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։
Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փրկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։
ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված