ԿԲ-ի շենքին բեռնատարով մոտեցած ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել

Բողոքի ակցիայի ժամանակ ԿԲ-ին էր մոտեցել բեռնատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետել շենքի ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Ոստիկանությունը բերման է ենթարկել ԿԲ-ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

Երևանում բողոքի ակցիայի մասնակիցներից 252-ը ձերբակալվել է. հարուցվել է քրեական գործ

Հիշեցնենք՝ ԿԲ-ի մոտ բողոքի ակցիայի կազմակերպիչը ՀՀ քաղաքացի Մանուել Մանուկյանն էր: Նա իր դժգոհությունն էր արտահայտել բանկերի վարկային քաղաքականության վերաբերյալ:

Ակցիայի ժամանակ, երբ Մանուկյանը լրագրողներին հարցազրույց էր տալիս, ԿԲ-ին էր մոտեցել բեռնատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետել շենքի ուղղությամբ: Մանուկյանը ևս բարձրացել էր բեռնատարի թափք, որից հետո նրանք միասին հեռացել էին: Ոստիկանները միջամտել են կատարվածին և հինգ հոգու բերման ենթարկել:

Նոր աղմուկ Ամուլսարի շուրջ, կամ ինչու են Ջերմուկի բնակիչները կրկին փողոց դուրս եկել