Ոչ միայն անձրև, այլև ամպրոպ ու քամի. եղանակի տեսություն

«Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ որոշ մարզերում հնարավոր է նաև կարկուտ տեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Տիգրան Ավինյանը կարևոր թվեր է հրապարակել. 100 000 հայկական արտադրության թեստ կունենանք

Հանրապետության տարածքում հուլիսի 5-ին և 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ոչ միայն անձրև, այլև ամպրոպ ու քամի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում ևս հուլիսի 5-ին և 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ: Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դուբայ–Երևան չարտերային թռիչք է նախատեսված. երբ կկայանա այն

Մայրաքաղաքում հուլիսի 5–ի գիշերը կլինի + 28...+30, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 31-33 աստիճան տաքություն։