Բացառիկ կադրեր․ ռուսաստանցի լրագրողը ցույց է տվել՝ ինչպես է ձայնագրվել Պուտինի ուղերձը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը քաղաքացիներին ձայնագրվել է Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունից մեկ օր առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինը Instagram-ի իր էջում  հետաքրքրական կադրեր է հրապարակել ռեպորտաժից, որը կիրակի երեկոյան «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» ծրագրի եթեր էր դուրս գալու։

Գոնե ռուս ժողովրդի նվերները թողնեին. Պուտինը խոսել է ԽՍՀՄ–ից դուրս եկածների մասին

Լրագրողը ցույց է տվել՝  ինչպես է Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունից մեկ օր առաջ ձայնագրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը քաղաքացիներին։

Տեսանյութում ՌԴ առաջնորդը Տվերի մարզում խորհրդային զինվորին նվիրված հուշահամալիրի բացման օրը ուղերձ է ձայնագրում։

Զարուբինը ցույց է տալիս օպերատորների ու ձայնային օպերատորների աշխատանքը Պուտինի ուղերձի ձայնագրման ընթացքում։ Լրագրողը նույնիսկ ստենդափ է ձայնագրել նախագահի ֆոնին, շշուկով պատմելով, թե որտեղ է գտնվում։

View this post on Instagram

A post shared by Павел Зарубин (@zarubinreporter) on

«Նախագահը դիմում է Ռուսաստանի քաղաքացիներին ահա այսպիսի վրանից», - ասում է նա շշուկով։

Ֆոնին երևում է, որ նախագահին նկարահանում են հուշարձանին ֆոնին՝ հատուկ տաղավարում։

ԽՍՀՄ ժողովուրդը ծանր գին է վճարել Եվրոպայի ազատության համար․ Պուտին

Զարուբինը ցույց է տվել նաև, որ ձայնագրման ընթացքում Պուտինը կարմիր նշանների վրա է կանգնած։ Լրագրողը խոստացել է հաղորդման մեջ բացահայտել դրանց իմաստը։

Պուտինը և Լուկաշենկոն Ռժևի մոտակայքում բացել են Խորհրդային զինվորի հուշարձանը

Տեսաուղերձի ընթացքում Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հիմնական օրվա նախօրեին նախագահը կոչ է արել քվեարկել ու ևս մեկ անգամ վստահեցրել է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն միայն այն դեպքում, եթե մեծամասնությունը դրանց օգտին քվեարկի։

Ի դեպ․ հուշահամալիրի բացմանը մասնակցել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Զարուբինի ռեպորտաժում հետաքրքիր տեղեկություն կա նաև Բելառուսի նախագահի մասին։ Լրագրողն ասում է՝ ինչու է Լուկաշենկոյի շարասյունը ստիպված շրջադարձ արել և ովքեր են եղել մեքենաներում։

Նշենք՝ քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 25-ից հուլիսի 1-ը ներառյալ։ Քաղաքացիների 77,92%-ը «կողմ» է քվեարկել։

Ռուսաստանի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտել հուլիսի 4-ին։

«Հանրաքվեն մեծ նշանակություն ունի ՌԴ–ի ամրապնդման համար»․ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին