Մահացել է 105 տարեկանում Հայաստանի քաղաքացիություն ստացած Նուրհան Յուսուփովիչը

Նուրհան Յուսուփովիչն ուղեղի կաթված (ինսուլտ) է տարել և հոսպիտալացվել։ Բուժօգնություն ստանալուց և դուրս գրվելուց հետո նրա վիճակը վատացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. 105 տարեկան հասակում մահացել է Իտալիայի քաղաքացի, հայրենադարձ Նուրհան Յուսուփովիչը, որը վերջերս էր հայկական անձնագիր ստացել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հաղորդեց Յուսուփովիչի զարմիկ, լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը։

«Նա ուղեղի կաթված է ստացել, մեկ շաբաթ առաջ պառկել է հիվանդանոցում: Երեք օր առաջ նրան դուրս էին գրել։ Նախօրեին ՝ հուլիսի 4–ին, Նուրհանը մահացավ»,- ասաց Արաքսը։

Նրա խոսքով ՝ վերջին օրերին Յուսուփովիչը ծանր վիճակում է եղել, կցկտուր արտահայտություններ է արտաբերել թուրքերեն և ֆրանսերեն։

Փաշինյանն անձամբ է անձնագիր հանձնել 105-ամյա պապիկին. նա համբուրել է փաստաթուղթը

Նուրհան Յուսուփովիչը Իտալիայի քաղաքացի էր, թեև ծնվել է 1915 թվականին Արևմտյան Հայաստանում (այժմ Թուրքիայի տարածք)։ 1950-1980թթ. աշխատել է Թուրքիայում Իտալիայի դեսպանատանը։ Իտալիայի կառավարությունը հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Յուսուփովիչին պարգևատրել է շքանշանով։

Պատմական հայրենիք` Հայաստան գալու երազանքը Յուսուփովիչի վաղեմի երազանքն էր։ Նա այն իրացրեց 105 տարեկանում։ Այս տարվա մարտի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ նրան հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագիր:

Sputnik Արմենիա գործակալությունն ավելի վաղ ծավալուն նյութ էր հրապարակել մեր հայրենակցի կյանքի մասին։

«Հայրենիքում ապրելը հատուկ զգացողություն է». 105–ամյա պապը Իտալիայից տեղափոխվել է Հայաստան