Բարի ծառայություն. ՊԲ զորամասերից մեկում դիմավորել են նորակոչիկներին

Հանդիսավոր արարողությունից հետո ՊԲ հրամանատարն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ, նրանց հարցերին պատասխանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Այսօր Արցախի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկների ընդունման հանդիսավոր հավաք։ Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիսավոր արարողությանը մասնակցել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

Բարի ծառայություն. ՊԲ զորամասերից մեկում դիմավորել են նորակոչիկներին

«Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը, շնորհավորելով զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորակոչիկները պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը լինելու բարձր առաքելությունը՝ վերջիններիս մաղթելով բարի և հաջողություններով ուղեկցվող ծառայություն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Նախարարը հետևել է զորակոչին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել զորակոչիկներին

Նորակոչիկներին ընդունելու հանդիսավոր արարողության ավարտին ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ։ Նա պատասխանել է վերջիններիս հուզող հարցերին և պատասխանատու սպայակազմին անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ տվել՝ նորակոչիկների՝ զինվորական կյանքին արագ ինտեգրվելու համար։

Հիշեցնենք՝ ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին և կտևի 2 ամիս: Օրեր առաջ ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները, բացի COVID-19-ի իմունոֆերմենտային եղանակով լաբորատոր հետազոտությունից և համապատասխան բուժզննությունից, ինչպես նախկինում, հիմա էլ պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։

Ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր նաև, որ նորակոչիկները երկու շաբաթ կանցկացնեն կարանտինում:

Ամառային զորակոչը մեկնարկել է. բոլոր զորակոչիկները թեստավորվում են