Տավուշում զինծառայողներ տեղափոխող մեքենան շրջվել է. տուժածներ չկան

Զինծառայողներ տեղափոխող «Կամազում» 7 ժամկետային զինծառայող է եղել։ Վթարված մեքենայի հետևանքով զինվորները մարմնական վնասվածքներ չեն ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Տավուշի մարզում զինծառայողներ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել երեկ` հուլիսի 3-ին։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին պաշտպանության նախարարությունից` հավելելով, որ իրենց հաշվեկշռում գրանցված «Կամազ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։

Սարգիս Ղուլյանը 6 ամսվա զինծառայող էր, տան կրտսերը. մանրամասներ դժբախտ պատահարից

Մեքենայում 7 ժամկետային զինծառայողներ են եղել։ Նրանք, բարեբախտաբար, չեն տուժել։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Արցախի Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, զորավարժությունից վերադառնալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։ 

6 զինծառայող մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էինն։ Վթարի հետևանքով մեկ ժամկետային զինծառայող էր մահացել` Սարգիս Ղուլյանը։