Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում 8 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 59 տարեկան է

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 8 մարդ է մահացել։

Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը

«Կորոնավիրուսի հետևանքով մահացել են 5 տղամարդ և 3 կին։ Տղամարդիկ եղել են 70, 66, 72, 66 և 86 տարեկան, իսկ կանայք` 83, 59, 85 տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 157 է:

Նշենք, որ հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27 900 դեպք, որոնցից 15 935-ն` առողջացած, 477-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 120 245 թեստավորում:

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը պայթյունավտանգ չէ. Արսեն Թորոսյան

Հիշեցնենք` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած։