ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ում գրառում է արել` հայտնելով, որ առաջիկա օրերին կարճատև շոգեր են սպասվում։
«Հուլիսի 7-8-ին ունենք կարճատև շոգեր։ Օդի ջերմաստիճանը հանրապետության ցածրադիր գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին կհասնի +37․․․+38 աստիճանի»,–գրել է Սուրենյանը։
Նա հայտնում է, որ հուլիսի 9-ին, սակայն, ջերմաստիճանը կրկին կնվազի։
Ի դեպ, հուլիսի 4-5-ին և 9-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-19մ/վրկ: Հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հիշեցնենք, որ այսօր սպասվում է մինչև +34 աստիճան տաքություն։