ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Տարօրինակ ամուսնական պատմություն է տեղի ունեցել Մոսկվայում․24-ամյա ղրղզստանցին փախցրել է հարսնացուին՝ 20-ամյա Գուլբանային, չնայած չէր ուզում ամուսնանալ անօժիտ աղջկա հետ։ Պատմությունը փոխանցում է «Մոսլենտան»՝ հղում անելով Տելեգրամ-ալիքներին։
Նշվում է, որ Ակըլբեկն ապագա կնոջ հետ սոցիալական ցանցի միջոցով է ծանոթացել։ Կարճ ժամանակ անց նա որոշել է օրինականացնել հարաբերությունները, հանդիպել է զոքանչի հետ, բայց հին ավանդույթները չի մոռացել՝ դրանք սրբություն են։ Փեսացուն որպես օժիտ 3000 ռուբլի է պահանջել, բայց նրան մերժել են։
Բայց աղջիկն ավելի խորամանկ է գտնվել և մեկ այլ հին ավանդույթ է հիշել՝ հարսնացուին փախցնելը։ Գուլբանան դուրս է եկել աղբը թափելու և անհետացել է։ Նոր ազգակաների հետ կապվել է Ակըլբեկը և պատմել, որ աղջիկն ինքն է խնդրել փախցնել իրեն։
Հիմա երկու երիտասարդներն էլ զանգերին չեն պատասխանում։ Աղջկա ծնողները դիմել են ոստիկանություն։