«Ամեն ինչ կարգին է»․ Խազանովն անձամբ է պատասխանել է իրեն հիվանդանոց «տեղափոխած» ԶԼՄ-ներին

Նշվում էր, որ 74-ամյա Խազանովին ստենոկարդիա են ախտորոշել։ Իբր սկզբում, առաջին օգնություն ստանալուց հետո, նա հրաժարվել է հիվանդանոց գնալ, բայց ավելի ուշ, երբ դերասանի վիճակը վատացել է, նրան հոսպիտալացրել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Գենադի Խազանովն անձամբ է պատասխանել ԶԼՄ–ներին, որոնք լուրեր էին տարածել, թե նրան շտապ հիվանդանոց են տեղափոխել։ Հայտնի արտիստը ТАСС-ին ասել է, որ իրեն լավ է զգում, բժիշկ չեն կանչել։

 «Ամեն ինչ կարգին է։ Ոչ մի բժիշկ և հոսպիտալացում չի եղել»,-ասել է Խազանովը։

«Թունելի վերջում լույս կա»․ Բաբկինան պատմել է կոմայի ժամանակ իր զգացողությունների մասին

Ավելի վաղ Mash Telegram-ալիքը, հղում անելով արտիստի օգնականին, փոխանցել էր, որ Խազանովն իբր «սկսել է խեղդվել, բժիշկ են կանչել»։ Ալիքի տվյալներով՝ նրան շտապ օգնություն են ցուցաբերել և որոշում են ընդունել տեղափոխել հիվանդանոց։

Նշվում էր, որ 74-ամյա Խազանովին ստենոկարդիա են ախտորոշել։ Իբր սկզբում, առաջին օգնություն ստանալուց հետո, նա հրաժարվել է հիվանդանոց գնալ, բայց ավելի ուշ, երբ դերասանի վիճակը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Գենադի Խազանովը ռուս դերասան է, Մոսկվայի Էստրադային թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Նա ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում ունի, Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի դափնեկիր է։