Սևանի «Հարսնաքարում» խուզարկություններ են

Փաստաբան Ամրամ Մակինյանը խոստացել է մնացածի մասին հաջորդիվ ևս տեղեկություն տրամադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները վաղ առավոտից խուզարկություն են կատարում Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում, ինչպես նաև առերևույթ դեպքի ժամանակ դեռևս չկառուցված այլ հյուրանոցում։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արմրամ Մակինյանը։

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի փոխվի. բողոքը մերժվել է

«Քանի որ անհետաձգելի համարվող քննչական գործողություն է կատարվում առերևույթ դեպքից 4 տարի, իսկ քրեական գործ հարուցելուց 4 ամիս անց, քննիչներին այլ բան չէր մնում անելու, քան ի թիվս այլնի առգրավել նաև ընկերության 2017-2019 թվականի հաշվապահական և այլ փաստաթղթերը, բոլոր, այդ թվում՝ reception-ի աշխատանքային ռեժիմում գտնվող համակարգիչները և փաստացի կազմալուծել հյուրանոցի բնականոն աշխատանքը»,–գրել է նա։

Մակինյանը խոստացել է մնացածի մասին տեղեկացնել հաջորդիվ։

Նշենք, որ ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն):

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը կրկին կգնա ԱԱԾ

Նրան մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Հայրապետյանը հետախուզման մեջ է։

«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան

Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, որին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է։